ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ԱՀԿ փորձագետներն ամփոփել են այցի արդյունքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խմբի հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ նախարար Լևոն Ալթունյանին, փոխնախարարներին և ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են այցի ընթացքում իրականացված աշխատանքները, դիտարկումները և առաջարկությունները: Մասնավորապես, ԱՀԿ փորձագիտական խմբի ղեկավար Գորան Կարսոնն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում կրթական գործընթացների բարելավմանը։ Նրա հավանությանն են արժանացել նախարարության կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացմանը, կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքները։ ԱՀԿ փորձագետը կարևորել է նաև խրախուսական վարձատրության մեխանիզմների ներդրման, բժշկական օգնության և սպասարկման գործընթացում պացիենտների լիազորությունների ընդլայնման հարցերը:
Գորան Կարսոնը նշել է, որ առավել արդյունավետ են ընտանեկան բժշկության խմբային պրակտիկաները թե՛ աշխատանքների կազմակերպման և կառավարման, թե՛ բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման առումով: Նա առաջարկել է վերանայել ուղեգրման սկզբունքները` բարձրացնելով ԱԱՊ բժշկի դերակատարումը։
Քննարկվել են ԱԱՊ օղակի վերակազմավորմանը, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը, ցերեկային ստացիոնարի ձևով ծառայությունների մատուցանն առնչվող և շտապ բժշկական օգնության ծառայության բեռնաթափմանն ուղղված հարցեր։
Խմբի անդամ Աննա Կորոտկովան հակիրճ ներկայացրել է ՌԴ-ում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` առաջարկելով ելնել առկա պահանջարկից և որակական ցուցանիշներից։
Փորձագիտական խմբի անդամ Տատյանա Տրուպեչը ներկայացրել է Խորվաթիայում էլեկտրոնային առողջապահության ներդրման արդյունքները` առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը, դրանց համար հատուկ հարթակների ստեղծումը, ԱԱՊ օղակի ըստ կատարողականի խրախուսական վարձատրության հիմքում դրված ցուցանիշների վերանայումը, որակական ցուցանիշների ներառումը և բիզնես-գործընթացների բարելավումը:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարությանն իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանում ԱԱՊ օղակի զարգացմանն աջակցելու նպատակով փորձագետների խումբ ուղարկելու համար։
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ամփոփելով ԱՀԿ փորձագիտական այցի ընթացքում իրականացված համատեղ աշխատանքները, նշել է, որ խումբն առաջիկայում հանդես կգա զեկույցով` մանրամասն ներկայացնելով առաջարկները և ԱԱՊ օղակի բարեփոխումներին ուղղված իրենց մոտեցումները:
11.07.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







